Ցեմենտ M400/25կգ


Պորտլանդցեմենտ հանքային հավելանյութերով M400/25կգ ● Տեղական է ● Դիմացկուն է ● Չի քայքայվում ● Չի ճաքում ● Չի խոնավանում


1250 

Մանրամասն


Ի՞նչ է ՑԵՄԵՆՏԸ

💡 Ցեմենտը լատիներենից թարգմանաբար նշանակում է խիճ, ջարդած քար:

✅ Այն փոշենման նյութ է, որը ստանում են սիլիցիումի օքսիդով (SiO2) հարուստ կավի և կրաքարի թրծումով (1400–1600օC)՝ մինչև խառնուրդի եռակալումը:

♦️ Թրծման ընթացքում կրաքարի և կավի միջև ընթանում են բարդ քիմիական ռեակցիաներ, ինչի արդյունքում առաջացած թրծազանգվածը՝ կլինկերը, սառեցնում և աղում են. ստացվում է ցեմենտի նուրբ փոշի:

✅ Բնության մեջ հանդիպող կալցիումի օքսիդ (>=35%) պարունակող ապարների շարքին են դասվում մերգելները։

➡️ Բարձրորակ պորտլանդցեմենտ ստանալու համար օգտագործվում են հետևյալ հիմնական բաղադրիչները՝ կրաքարերը, մերգելները կամ կրաքարային մերգելներն (CaO>=35%) ու կավերը՝ որոշակի տոկոսային հարաբերակցությամբ։

‼️ Ի դեպ, պորտլանդցեմենտ անվանումը առաջացել է Բրիտանիայի հարավում գտնվող թերակղզու անվանումից։

✨ Որպես հիմնական կապակցանյութ՝ ցեմենտը լայնորեն կիրառվում է բետոնի և երկաթբետոնի, շինարարական շաղախների արտադրության մեջ: