Սալիկի սոսինձ T3 ECO (էկոնոմ)


✔ Մոխրագույն ✔ Հանքային ✔ Էկոլոգիապես մաքուր և անվտանգ ✔ Կայուն եղանակային փոփոխությունների նկատմամբ


1950 
  • ԲՐԵՆԴ: SHEN
  • ԱՌԱՔՈւՄ:  

Մանրամասն


Բաղադրություն

Քվարցային ավազ, պորտլանդ ցեմենտ, պոլիվինիլացետատային սոսինձ, ցելյուլոզային հավելանյութեր:

Նշանակություն

Նախատեսված է շինարարական ներքին և արտաքին ծածկույթների (գիպս, գիպսակարտոն) վրա սալիկների (ծակոտկեն կերամիկական սալիկներ, բնական և արհեստական քարեր) փակցման աշխատանքների համար:

Մակերեսի նախապատրաստում

  • Նախքան քսելը մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
  • Աշխատանքից առաջ օգտագործվող մակերեսը թեթևակի թրջել՝ բացառությամբ գիպսակարտոնի:
  • Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի բետոնկոնտակտով:
  • 4-5 ժամ անց սկսել սոսնձման աշխատանքները:

Սոսնձի պատրաստում

  • Մաքուր տարայի մեջ լցնել 6-7լ ջուր՝ 25կգ չոր շաղախի համար:
  • Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
  • Պատրաստի շաղախը 10 րոպե անց կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:

Օգտագործում

  • Համասեռ խառնուրդը մակերեսին քսել հատուկ ատամնավոր ծեփիչի օգնությամբ: 
  • Սվաղի հաստությունը պետք է լինի 3մմ-ից ոչ պակաս:  
  • Աշխատանքներն իրականացնել +10°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: 
  • Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով: 
  • Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով: 

Քսվող մակերեսի ջերմաստիճան

+10°C-ից +30°C

Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար

240-280մլ

Ջրի քանակ 25կգ չոր շաղախի համար

6-7լ      

Շերտի հաստություն 

3մմ և ավել

Թաց շաղախի օգտագործման ժամկետ

3 ժամ

Շերտի  3մմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս

Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսի հարթությունից և քսված սոսնձի շերտի հաստությունից:

25կգ /5մ²

1կգ/0,2մ²

Փաթեթավորում

Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր՝ 25կգ զտաքաշով:

Պահպանում

Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:

Անվտանգության կանոններ

  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով  շնչառական օրգանների ապահովությունը:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:

Ուշադրություն

  • Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ  դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը:
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: