Բաղադրություն
Կալցիումի կարբոնատ, կավիճ, լցանյութեր, մոդիֆիկացնող հավելանյութեր, ռեդիսպերսիոն փոշի:
Նշանակություն
Ծեփամածիկը նախատեսված է ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնելու, ներկելուց առաջ չդեֆորմացվող` գիպսային, բետոնային, կրային, ցեմենտակրային, ցեմենտաավազային մակերեսները հարթեցնելու համար:
Մակերեսի նախապատրաստում
- Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:
- Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
- Նախքան աշխատանքները սկսելը անհրաժեշտ է ակրիլային խտանյութով մշակել թույլ հատվածները և ներծծվող մակերեսները: Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի ակրիլային կոնցենտրատով:
- 4 ժամ անց սկսել հարդարման աշխատանքները:
Շաղախի պատրաստում
- Մաքուր տարայի մեջ լցնել 500-520 մլ ջուր՝ 1կգ չոր շաղախի համար:
- Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
- Պատրաստի շաղախը 5 րոպե հետո կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:
Օգտագործում
- Համասեռ խառնուրդը մակերեսին քսել չժանգոտվող ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ:
- Աշխատանքներն իրականացնել+10օC-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
- Հարթ մակերես ստանալու համար չորանալուց հետո կատարել մակերեսի հղկում:
- Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
- Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
- Շաղախի արագ չորացման համար ապահովել տարածքի օդափոխությունը:
Քսվող մակերեսի ջերմաստիճան | +10°C-ից +30°C |
Ջրի քանակ1կգ չոր շաղախի համար | 500 - 520մլ |
Ջրի քանակ 10կգ չոր շաղախի համար | 5-5,2լ |
Ջրի քանակ 30կգ չոր շաղախի համար | 15-15,6լ |
Շերտի հաստություն | 0,1 -1,5մմ |
Թաց շաղախի օգտագործման ժամկետ | 12 ժամ |
Քսված շերտի կծկում | ոչ ավել քան 0,8մմ/մ |
Շերտի 1մմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսի հարթությունից և քսվող ծեփամածիկի շերտի հաստությունից: | 0,5կգ/1մ² |
10կգ/20մ² |
30կգ/60մ² |
Փաթեթավորում
Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր` համապատասխանաբար 10 և 30 կգ զտաքաշով:
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, +40°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս:
Անվտանգության կանոններ
- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով շնչառական օրգանների ապահովությունը:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
- Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
- Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները կարող են շեղվել:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: