ԼԱՏԵՔՍԱՅԻՆ ՆԵՐԿ L 10Լ ՇԵՆ


✔ Օժտված բարձր ծածկողականությամբ ✔ Էկոլոգիապես մաքուր ✔ Առողջության համար անվտանգ ✔ Ջրակայուն


14350 
  • ԲՐԵՆԴ: SHEN
  • ԱՌԱՔՈւՄ:  

Մանրամասն


Բաղադրություն

Ակրիլային սոպոլիմեր, պոլիմերային հավելանյութեր, պիգմենտներ և անօրգանական լցանյութեր:

Գունավորում

Գունավորման համար ցանկալի է օգտագործել «ՇԵՆ» ֆիրմայի գունանյութը:

Նշանակություն

Նախատեսված է շինարարական ներքին մակերեսների (բետոն, գիպս, ծեփ, փայտ, պաստառ) և այլ ծածկույթների ներկման համար:

Մակերեսի նախապատրաստում

Ներկվող մակերեսը պետք է լինի հարթ, ամուր, չոր, մաքուր, զերծ խոնավ և յուղային հետքերից:

Օգտագործում

  • Օգտագործելուց առաջ ներկը լավ խառնել:
  • Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել ջուր՝ ներկի զանգվածի 10%-ի չափով:
  • Աշխատանքը կարելի է կատարել վրձնով, ներկագլանով և փոշեցրիվ գործիքով:
  • Ներկման աշխատանքները կատարել +5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:  
  • Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով:
  • Օգտագործված տարաներն աղբահանել սահմանված կարգով:

Քսվող մակերեսի ջերմաստիճան 

+5°C-ից +30°C 

Ծածկողականություն՝ մեկ շերտով (լաբորատոր պայմաններում) 

Ներկի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսից և նրա հարթության աստիճանից: 

1լ - 12մ²

5լ - 60 մ²

10լ  - 120մ²

15լ - 180մ²

Փաթեթավորում

5լ, 10լ և 15լ պոլիպրոպիլենային տարաներ:

Պահպանում

Պահել փակ վիճակում +5°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:

Ուշադրություն

  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացան դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: