Բաղադրություն
Գիպս, կրաքար, ցելյուլոզային հավելանյութեր, շաղկապման դանդաղարար:
Նշանակություն
Նախատեսված է ներքին մակերեսների հարդարման աշխատանքներն ավարտին հասցնելու, տուֆե, բետոնե, ցեմենտավազային, աղյուսե, պեմզաբլոկե և գաջած մակերեսները հարդարելու համար:
Մակերեսի նախապատրաստում
- Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:
- Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
- Նախքան աշխատանքները սկսելը խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի ակրիլային կոնցենտրատով:
- 4-5 ժամ անց սկսել հարդարման աշխատանքները:
Շաղախի պատրաստում
- Մաքուր տարողության մեջ լցնել 11.11-11.25լ ջուր՝ 30կգ չոր շաղախի համար:
- Պատրաստի շաղախը 2-3 րոպե անց կրկին խառնել և օգտագործել:
- Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել: Համասեռ խառնուրդը մակերեսին քսել ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ:
Օգտագործում
- Համասեռ խառնուրդը մակերեսին քսել չժանգոտվող ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ:
- Աշխատանքներն իրականացնել +10°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում և օդի հարաբերական խոնավության 75%-ից ոչ բարձր պայմաններում:
- Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
- Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
- Գիպսոնիտի արագ չորացման համար ապահովել տարածքի օդափոխությունը:
Քսվող մակերեսի ջերմաստիճան | +10°C-ից +30°C |
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար | 670-375մլ |
Ջրի քանակ 30կգ չոր շաղախի համար | 11.11-11.25 լ |
Շերտի հաստություն | 1սմ-ից ոչ պակաս |
Թաց շաղախի օգտագործման ժամկետ | 20 րոպե |
|
|
Փաթեթավորում
Պոլիպրոպիլենային պարկեր` 30 կգ զտաքաշով:
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, +40°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 3 ամիս:
Անվտանգության կանոններ
- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով շնչառական օրգանների ապահովությունը:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
- Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
- Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները կարող են շեղվել:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: