Բաղադրություն
Գիպս, պոլիմերային հավելանյութեր:
Նշանակություն
Նախատեսված է ներքին մակերեսների հարդարման աշխատանքներն ավարտին հասցնելու, տուֆե, բետոնե, ցեմենտավազային, աղյուսե, պեմզաբլոկե և գաջած մակերեսները հարդարելու համար:
Մակերեսի նախապատրաստում
- Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
- Նախքան աշխատանքները սկսելը խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի բետոն-կոնտակտով:
- 4-5 ժամ անց սկսել հարդարման աշխատանքները:
Շաղախի պատրաստում
- Մաքուր տարողության մեջ լցնել 18.2-19.6լ ջուր՝ 35կգ չոր շաղախի համար:
- Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
Օգտագործում
- Համասեռ խառնուրդը մակերեսին քսել ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ:
- Աշխատանքներն իրականացնել +10°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում և օդի հարաբերական խոնավության 75%-ից ոչ բարձր պայմաններում:
- Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
- Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
- Գիպսոնիտի արագ չորացման համար ապահովել տարածքի օդափոխությունը:
Քսվող մակերեսի ջերմաստիճան | +10°C-ից +30°C |
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար | 520-560մլ |
Ջրի քանակ 35կգ չոր շաղախի համար | 18.2-19.6 լ |
Շերտի հաստություն | 1սմ-ից ոչ պակաս |
Թաց շաղախի օգտագործման ժամկետ | ոչ պակաս, քան 10 րոպե |
Քսված շերտի կծկում | ոչ ավել քան 0,8մմ/մ: |
Շերտի 1սմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսի հարթությունից և քսվող շերտի հաստությունից: | 11կգ/1մ² |
35կգ/3.18մ² |
Փաթեթավորում
Պոլիպրոպիլենային պարկեր` 35 կգ զտաքաշով:
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 3 ամիս:
Անվտանգության կանոններ
- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով շնչառական օրգանների ապահովությունը:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
- Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
- Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները կարող են շեղվել:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: